Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ և այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով: