«Ժամանակ» թերթը գրում է.

«Նորանշանակ վարչապետ կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երևանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում: Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների և ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երևանում, ըստ ամենայնի՝ կայանալու է Գաֆեսջյան թանջարանում: որտեղ արդեն 2010 թ. կալացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: