Սևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Ռուդիկ Ղուկասյանը (աջում), հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, պարտվել է անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին:

Վերջինիս, հիշեցնենք, որ ոչ պաշտոնապես սատարում էր ՀՀԿ-ն:

Ռուդիկ Ղուկասյանն ստացել է 3669 ձայն, Սարգիս Մուրադյանը` 6671, երրորդ թեկնածուն` Արա Սմբատյանը`1188:

Անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 308: Հիշեցնենք նաև, որ երեք թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են: