Մեքսիկայում Դեֆն անունով 9-ամյա աղջիկը 2013 թվականի հունավրի 27-ին աղջիկ է ունեցել: Գրում է ABC News կայքը:

Մամլո ասուլիսի ժամանակ բժիշկը հայտնել է, որ մայրը և երեխան արդեն լավ են և տանն են գտնվում: Սակայն իրավապահ մարմինները նշում են, որ դեռ շարունակում են փնտրել երեխայի 17-ամյա հորը, որը քրեական պատասխանատվության կենթարկվի անչափահասի հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու համար:

Ջելիսկո նահանգի դախատախազության խոսնակն ասել է, որ երեխան մինչև 7 ամիս չի գիտակցել, որ հղի է: Դեֆնի ընկերը առաջարկել է տեղափոխվել և միասին դաստիարակել երեխային, իսկ երբ Դեֆնին հրաժարվել է, ընկերը որոշել է երկու ամիս առաջ հեռանալ քաղաքից:

Քանի որ աղջիկը փոքր էր և նրա մարմինը դեռ կսզմավորված չէր ծննդաբերոլու համար, նրան կեսարյան են արել: Դա լավագույն միջոցն էր մոր և երեխայի համար: