Նկարում 11-ամյա Արտավազդն է: Նա ունի մանկական ուղեղային կաթված, ինչի արդյունքում չեն քայլում, նստում, ինքնուրույն ոչինչ չեն անում:
Արտավազդը բոլորովին վերջերս Տուլայում վիրահատվել է, հետո վերականգնողական կենտրոնում որոշ ժամանակ անցկացնելուց հետո առաջին քայլերն է սկսել անել:
Երկրորդ վիրահատությունից խուսափելու և քայլելու ունակությունը զարգացնելու համար երեխային վազքուղի է հարկավոր, սակայն ընտանիքի սոցիալական վիճակը թույլ չի տալիս գնել թանկարժեք մարզասարքը:
Արտավազդի ընտանիքը Վանաձորից է, մայրը իրեն և քույրիկին է խնամում, իսկ հայրը տաքսի է վարում և վաստակած գումարը հազիվ բավականացնում է ապրուստը հոգալուն, ուստի մայրիկը դիմել է մեզ խնդրանքով օգնել ձեռք բերել մարզասարքը:
Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել երեխայի մայրիկի հետ, գրեք անձնական նամակով, փոխանցեմ հեռախոսահամարը:
Ստորև ներկայացված հաշվեհամարներին փոխանցում կատարելիս նպատակ բաժնում նշեք, որ փոխանցում եք Արտավազդի վազքուղու համար, եթե նշելն անհնար է անձնական նամակով կամ մեկնաբանություններում գրեք, որպեսզի գրանցվի:
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/
Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
Yandex Money-410013785497853
PayPal - [email protected]