Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով` Արթիկում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետ է ընտրվել հանրապետական Մխիթար Վարագյանը:
Արթիկում ընտրվել է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Նա ստացել է 4143 քվե, իսկ նրա մրցակից Մուշեղ Պետոյանը` 3989:
Արթիկում ընդհանուր ընտրողների թիվը 15 343 է, քվեարկությանը մասնակցել է 8 493 մարդ։