Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Վիգեն Սարգսյանի կինը Լուսինե Գալաջյանն է։

Նա աշխատում է Իզմիրլյան հիմնադրամում, իսկ նախկինում աշխատել է ԱԺ արտաքին կապերի վարչության բաժնում։

Լուսինե Գալաջյանը հայտարարագրել է 26 հազար ԱՄՆ դոլար։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 4 մլն 898 հազար դրամ։