«Հրապարակ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ընտրությունների անակնկալն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթարշավն էր։

«Շուրջ երկու տասնյակ համայնքներում համայնքների ղեկավարներ, ավելի քան 200 ավագանու անդամներ, Գյումրու և Վանաձորի ընտրություններում երրորդ տեղը։

Սա վկայում է, որ իրավացի են նախկին ՕԵԿ-ականները, երբ ասում են, որ ընտրությունը բարդ գործընթաց է, և այստեղ երկարատև փորձ ու լուրջ աշխատանք է հարկավոր։

Ինչպես նաև վկայում է այն մասին, որ պակաս կարևոր չէ թեկնածուների անձը՝ համենայնդեպս, Գյումրիում և Վանաձորում ՀՎԿ-ն «ճիշտ» մարդկանց վրա էր «ստավկա» արել»։

 Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: