Կադրային փոփոխությունները նոր վարչապետ Կարեն կարապետյանի ղեկավարած կառավարությունում շարունակվում են: Երեկվա որոշմամբ՝ Կարեն Կարապետյանը Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։

Ալեքսանդր Խաչատուրյանը ֆինանսական և կորպորատիվ իրավունքի մասնագետ է: Ալեքսանդր Խաչատուրյանը «ԹիՔեյ էքուիթի փարթներս» խորհրդատվական գրասենյակի կառավարող գործընկերն է:

Մինչ այդ, Ալեքսանդրը եղել է «Կապիտալ ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության և «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» իրավախորհրդատուն: Ալեքսանդր Խաչատուրյանը ունի Հայաստանում գործունեություն իրականացնող մի շարք խոշոր միջազգային և տեղական ներդրողների սպասարկման փորձ և ներգրավված է եղել Հայաստանի ֆինանսական ու ներդրումային ոլորտի ինովացիոն գործարքներում:

Նա Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է, որտեղից ստացել է ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոսի կոչում:
Խաչատուրյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս է, որտեղ դասավանդում է կորպորատիվ ֆինանսների իրավունք: