«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ պետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է։
«Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը: Ջրային տնտեսության կոմիտեի նոր պետ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է: Մինչ այս նա գազասպասարկման ներտնային ծառայության՝ ԷՅ Ի ՋԻ ընկերության տնօրենն էր:
Մեր տեղեկություններով, նորանշանակ պետը նաև բաժնետեր է «ԷՅ ՋԻ» ընկերությունում Տարոն Մարգարյանի բարեկամ Արթուր Սուրենյանի հետ միասին: Հիշեցնենք, որ այժմ վարչապետ և Հայռուսգազարդ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն էր համարվում այդ ընկերության սեփականատերերից մեկը, բայց ավելի ուշ նա հրաժարվել է իր բաժնից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: