Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն,որը տարվա սկզբին ստացել էր ռուսական քաղաքացիություն, հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Գրոզնին, որտեղ պետք է նկարահանի նոր ֆիլմ և Պուտինին համեմատել է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի հետ:

«Մեր նոր ֆիլմը «Բիրյուզա» մարտաֆիլմն է, որտեղ Դեպարդիեի հետ գլխավոր դերը կատարում է Լիզ Հարլիի հետ: Ֆիլմում նկարահանվելու են նաև այլ ռուս, իտալացի, ֆրանսիացի դերասաններ: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Նկարահանումները տեղի են ունենալու Մոսկվայում և Գրոզնիում անգլերեն լեզվով»,- նշել է Դեպարդիեն Комсомольская правда ապրեբերականին տված հարցազրույցի ժամանակ:

«Ամեն ինչ Գրոզնիում նորմալ է: Մարաթոններ և դեսպանատներ չեն պայթեցնում: Ես ու Արնոն հավանել ենք այն:Իհարկե կան շատ մարդիկ, որոնք զենք են կրում, սակայն դրա կողքին կան նաև նոր շինություններ և ճանապարհներ»,- նշել է դերասանը:

Դեպարդիեն նաև պատմել է, թե ինչ է մտածում Պուտինի մասին: «Ես շատ ռուս ընկերներ ունեմ, այդ թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսական կառավարության անհրաժեշտ է հենց այդպիսի մարդ: Պուտինը փորձում է վերադարձնել մարդկանց իրենց արժանիքները: Ինձ համար նա նման է Ֆրանսուա Միտերանին և Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին: Ես այս մասին դեռևս ոչ մի լրագրողի չեմ ասում, սակայն այդպես եմ համարում»: