«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել էիր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլև սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝ վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները և դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։ Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։
Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»-ից, իսկ Honda CR-V-ն էլ տվել է նրա տեղակալին։ Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։ Սա ոգևորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում»։
Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: