Վերջին տաս տարիների ընթացքում քվեարկության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հաղթելու է Եվրատեսիլի միջազգային փառատոնը, որը անց է կացվում Շվեդիայի Մալմո քաղաքում: Այս մասին հայտնում է 4 News-ը:
Ըստ գործակալության վերլուծության Ռուսաստանը ամենաբարձր միավորները ստանալու է Լատվիաից, Էստոնիայից, Հայաստանից և Բելառուսից: Կանխատեսվում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գաիպովան հաղթելու է 193 միավորով 21 միավորով առաջ անցնելով իր մոտական հակառակորդ Ադրբեջանից:
Միջազգային հարաբերությունները մշտապես եղել են Եվրատեսիլի քվեարկման կենտրոնում: Այսպես Հունաստանը կարող է սպասել 12 միավոր Կիպրոսից: Սկանդինավյան պետությունները մշտապես բարձր միավորներ են տալիս միմյանց:
Եվրատեսիլի քվեարկության վրա մեծ ազեդցություն են ունենում նաև քաղաքական դեպքերը:
Ստորև ներկայացվում է Եվրատեսիլի վերջնական աղյուսակը համաձայն 4 News գործակալությունը
- Ռուսաստան – 193
- Ադրբեջան- 172
- Հունաստան- 170
- Հայաստան-152
- Իտալիա-151
- Բելառուս- 147
- Շվեդիա-141
- Նորվեգիա- 138
- Ուկրաինա – 127
- Բելգիա- 101