Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է նախարարի` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում է մշակույթի գործիչների կոչումներին:
«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերանայվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. «Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:
Որպես մշակույթի նախարար՝ նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»:
Մեջբերումները՝ «Ազատություն» Թիվիում այսօրվա ուղիղ եթերից»,-գրել է Ռուզան Խաչատրյանը: