Վրաստանի Ակուրա գյուղում անհայտ անձիք գիշերը վարդագույն ներկ են լցրել Իոսիվ Ստալինի արձանի վրա և պատվանդանից գցել նրա կիսանդրին: Գրում է Ria լրատվական կայքը:

Գյուղի բնակիչները կասկածում են, որ դա «Միացյալ ազգային շարժում» ընդդիմության շարքերն անցած ակտիվիստների ձեռքի գործն է: Ավելի վաղ նրանք դեմ էին գյուղում Ստալինի կիսանդրիի տեղադրմանը: Այն տեղադրել են 2010 թվականին:

Նշենք, որ Ստալինի արձանի հանդեպ այս երկրում սա արդեն վանդալության երկորորդ դեպքն է: Հունվարին մեկ այլ գյուղում Ստալինի արձանը կրկին վարդագույն էին ներկել: