«Ժամանակ» թերթը գրում է.
«Վանաձորի հնարավոր համաձայնությունը ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» միջև ՀՀԿ-ին գցել են ցայտնոտի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից Վանաձորում գործի են դրվել իրավապահ և քրեական գործիքները:
Քննիչները կանչել և սպառնացել են «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը նախօրեին ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին: Նրան սպառնացել են, որ եթե առաջիկա ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ չքվեարկի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, նրան կկալանավորեն:
Սպառնալիքներ են ստացել նաև ԲՀԿ-ական թեկնածուն՝ Այծեմնիկ Օհանյանը: Երեկ նրան սպառնացել է անձամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: