«Էրեբունի-Երևան - 2798» տոնակատարության հիմնական միջոցառումները, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտից` ջրցան մեքենաների շքերթով: «Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական շքերթի:
Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան- 2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։