Ավարտվեց Վանաձորի քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկությունը, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն 19 ձայն ստացավ Մամիկոն Ասլանյանը, իսկ 14 ձայն Քրիստ Մարուքյանը։

Նշենք, սակայն, որ ըստ ընդդիմադիր երեք ուժերի հուշագրի, Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու ստորագրություն էր տվել ավագանու 18 անդամ։