«Գազպրոմբանկը» հայ ներդրողների խմբին է վաճառել «Առէկսիմբանկ» «դուստր» ընկերությունը, որը սեպտեմբերին հայտնվել էր ԱՄՆ-ի սեկտորային պատժամիջոցների տակ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են ռուսական վարկային կազմակերպության մամլո ծառայությունից:
«Գազպրոմբանկը Առէկսիմբանկի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել է ներդրողների խմբին Հայաստանից: Միևնույն ժամանակ Գազպրոմբանկը շարունակում է մասնակցել այդ երկրում իրագործվող մի շարք ներդրումային նախագծերի իրականացմանը», - ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հոկտեմբերի 7-ից «Գազպրոմբանկը» դադարել է հայ-ռուսական բանկի 100 տոկոս բաժնետոմսերը տնօրինելուց:
ԱՄՆ ֆիննախարարության` արտասահմանյան ակտիվների վերահսկման բաժինը սեպտեմբերի 1-ին պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմի», «Գազպրոմբանկի» և մի շարք այլ ռուսական ընկերությունների դուստր-կառույցների նկատմամբ:
«Առէկսիմբանկից» տեղեկացրել են, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնա ո՛չ հաճախորդների, ո՛չ էլ բանկի աշխատանքի վրա: