«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը:
«Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն:
Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում:
Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: