ՀՀ գլխավոր դատախազի Արթուր Դավթյանի հրամանի համաձայն արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են նոր դատախազներ
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:![](https://yn.am/disc/14-10-16/77a07c9dce9f76458720a0a33cb22439.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/acc02a64709deec723da3a5a3c342ac7.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/1f06cc809100cd4721451b12e35cf0fc.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/ad3112f6e55ab51ae832bb2cfd1bc542.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/a400992e68783fa3ac28ecac4925f4e1.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/e45cec0181500732a55f801af80994b1.jpg)
![](https://yn.am/disc/14-10-16/028a56e62f16324e52439419927af52d.jpg)