«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երևանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:

Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը: Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք:

Նշենք միայն, որ շուրջ 250-հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից: Այստեղ բուժվող հիվանդներին դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է:

Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսվել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: