«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքան էլ պարադոքսալ, ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ։ Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»։ Եվ, որպեսզի այցը «խոշորացվի», նա այցելել է իր թանկագին Գագիկ Կոլյայիչին՝ Ծառուկյանին։ Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը։ Այդպե՛ս է՝ հարցրինք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին։ «Մասամբ. Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին եւ նույն օրն էլ մեկնել Հայաստանից»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: