Գյուղ Մերձավան, լքված տնակ, սարսափելի վիճակում գտնվող բալիկներ՝ 8-ամյա Սիմոնն ու 12-ամյա Լիաննան:
Երեխաների մայրը լքել է նրանց դեռևս 3 տարի առաջ՝ նրանց թողնելով հիվանդ հոր և ծեր տատիկի խնամքին: Բնակվում են կիսաշեն տնակում, որտեղ նույնիսկ ջուր չկա: Երեխաների հայրը ժամանակ առ ժամանակ գյուղում բանվորական աշխատանք է կատարում, սակայն սրտանոթային սպազմերի և հաճախակի շնչահեղձության պատճառով մշտական ունակ չէ աշխատել:
Ընտանիքն ապրում է ծեր տատիկի ստացած 30.000դր. թոշակով: Տանը չկա սառնարան, տատիկն ասում է, որ նույնիսկ հարկավոր էլ չէ, քանի որ սնունդ գրեթե չեն ունենում, չունեն նաև հեռուստացույց, երեխաները չունեն հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, դպրոցական պարագաներ և այլն: Շուտով ձմեռ է, սակայն նրանք ոչ վառելափայտ ունեն, ոչ էլ վառարան:
Իսկ ամենացավալին այն է, որ բավականին հաճախ երեխաները քաղցած են գիշերում:
Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ, գրեք նամակով, ուղարկեմ հեռախոսահամարներ:
Այս ընտանիքին այցելելու ենք այս կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, նշանակում է մեկ շաբաթ ժամանակ ունենք ևս մեկ ընտանիքի կյանքը փոխելու: Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել այցին:
Կոշիկները և հողաթափերը ընդունվում են միայն նոր, իսկ հագուստները՝ նախապես լվացած, արդուկած և միայն ու միայն պիտանի կրելու համար:
Հագուստները, կոշիկներն ու գրենական պիտույքները հավաքում ենք հետևյալ վայրերում՝
1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել:
2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09:
3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով:
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/
Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
Yandex Money-410013785497853
PayPal - [email protected]
Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից: