Լիտվացի ուսանողներին առաջարկել են 20 եվրո Եվրատեսիլում Ադրբեջանի ներկայացուցչի օգտին քվեարկելու համար: Ընդ որում քվեարկության ժամանակ ձայն առնողները ուսանողներին նաև տրամադրել են սիմ քարտեր, որոնցով էլ տեղի է ունեցել քվեարկությունը:
Ուսանողները դիմել են 15min.lt լրատվական գործակալությանը, որի լրագրողներն էլ անցկացրել են հետաքննություն: Գործակալության լրագրողները գնացել են ձայնը առնողների հետ հանդիպման` իրենց հետ տանելով թաքնված տեսախցիկներ և խոսափողներ:
Տեսնայութի մեջ Սերգեյ անունով տղամարդը պատմել է, որ իրենց առաջադրանքը ինչան հանարվոր է շատ հավաքել 10 հոգուց կազմված մարդկանց խմբեր: Խմբերը պետք է գտնվեն քաղաքի տարբեր հատվածներում, որպեսի օպերատորների մոտ կասկած չառաջանա, որ ընթանում է զանգավածային քվեարկություն: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հինգ հեռախոս: Համաձայնության գնացողներին տրամադրվում է լիցքավորված սիմ քարտեր: 15 րոպեի ընթացքում նրանք պետք է քվեարկեն ինչքան հնարավոր է շատ:
Քվերակության ձայն առնողները նշել են, որ իրենց հաջողվել է արդեն գնել 8-10 այդպիսի խումբ: Յուրաքանչյուր խմբում պետք է անպայամն լինի մեկ հսկող,որն էլ կատարված աշխատանքի դիմաց վարաձատրելու է:
Որպես իրենց խոսքերին ապացույց ձայներ գնողը իր գրպանից հանել է դրամապանակը 500 եվրոյով:Նրա խոսքերով այսպիսի համակարգ արդեն գործել է երգի մրցույցի կիսաեզրափակիչ փուլում: Այն ժամանակ այդպես աշխատել է երեք խումբ:
Տղամարդը պատմել է, որ Ադրբեջանի օգտին այդպես աշխատում են աշխարհի 15 պետություններում:Հիշեցնենք, որ Լիտվան Ադրբեջանի օգտին տվել է 12 բալլ, իսկ Ֆարիդ Մամեդովը մրցույթի ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը մրցույթի ժամանակ: