Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 93/5 տան լողավազանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: