Հայաստանի 2012/13թթ. առաջնությունում վերջին հորիզոնականը զբաղեցրեց Երևանի «Բանանցը»: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն որոշել է հրաժարական տալ: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Սարգիս Իսրայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ավարտվեց եվս մեկ ֆուտբոլային առաջնություն, եվս պատմությանմեկ էջ թերթվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի համար:Դժբախտաբար այս մրցաշրջա-նում թիմը հանդես եկավ շատ ցածրարդյունքներով, թիմը հայտվեց առաջնության ետնամասում:Ունենալով լավ տրադիցիաներով հարուստ պատմություն այսօրստացվեց այն ինչ ստացվեց:
ՙԲանանց՚ ակումբի պատմությունը սկսվում է 1992 թվականից:
Հայաստանը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, եվ որոշվեց անցկացնել Հայաստանի ֆուտբոլի անկախ առաջնություն, քանի որերկիրը ուներ ֆուտբոլային պատմության հարուստ էջեր : Եսլինելով աշխարհի ամենատարածված խաղերից մեկի ֆուտբոլիսիրահար եվ լեգենդար ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմի երկրպագու,որոշեցի ներդնել կարողություններս, հնարավորություններս ու միջոցներս ստեղծելու մի թիմ, որտեղ կընդգրկվեին այնֆուտբոլիստները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով չէին ներգրավվել «Արարատ» թիմի կազմի մեջ: Նրանք իսկապեսբարձրակարգ ֆուտբոլիստներ էին, եվ օժտված էին ոչ միայն բարձր պրոֆեսիոնա-լիզմով այլ մարդկային որակներով, ես նրանցգիտեի մանկուց եվ վստահ էի, որ կա-րող են հանդես գալ ամենաբարձ մակարդակով եվ ամենաբարձրակարգ թիմերում:
1992 թվականին թիմը ստեղծվեց եվ իմ առաջարկությամբ անվանվեց իմ ծննդավայրի «Բանանց» անունով:
Թիմը տղաների էնտուզիազմի, հայրենասիրության եվ իրենց գործի մեջ ունեցած տաղանդների շնորհիվ հենց նույն տարին 1992թ. մայիսին դարձավ Հայաստա-նի առաջին գավաթակիրը եվ ազգային առաջնության բրոնզե մեդալակիրը:
Նորաստեղծ թիմը մասնակցելով Հայաստանի Հանրապետության առաջնությանը նոր վերելքով հանդես գալով իր փայլունանունը գրեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դառնալով նրա առաջատարներից մեկը:
Հայացք նետելով թիմի ելույթներին եվ ցույց տված արդյունքներին պարզ է դառնում, թե ինչու ՙԲանանցը՚ կարողացավ գրավելերկրպագուների սրտերը:
Երկար տարիներ իմ հովանավորությամբ եվ ղեկավարությամբ թիմը ցուցադրել է կայուն տեխնիկապես գրագետ խաղ եվտարբեր մասնագետների կարծիքով «Բանանց» այդ տարիներին հանդիսանում էր Հայաստանի ուժեղագույն ֆուտբոլայինթիմերից մեկը:
Հետագայում երկրի սոցիալական եվ տնտեսական ծանր վիճակը ազդեց նաեվ «Բանանց» թիմի գործունեության վրա:Կարճատեվ դադարից հետո ի ուրախություն ինձ եվ թիմի երկրպագուների, ակումբը նորից վերածնունդ ապրեց ֆուտբոլիաշ-խարհում հայտնի հայրենասեր բարերար հովանավորի շնորհիվ: Նա պատրաստ էր իր անձնական միջոցները ներդնելհայկական ֆուտբոլի զարգացման գործում: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ վստահեց ինձ համագործակցել եվ շարունակելղեկա-վարել ակումբը: Իմ միակ խնդրանքը եղել է այն, որ պահպանվի ակումբի անունը: Նրա կողմից այն ընդունվեցըմբռնումով:
Ոգեվորվելով փոփոխություններով, նոր ծրագրերով ակումբը իր առաջ դրեց ի կատար ածել ամենաբարձր նպատակներ եվ այդպատճառով բոլոր մակարդակնե-րով ձգտեց բարձր պրոֆեսիոնալիզմի: Բնորոշ ցուցանիշներ կարող են համարվելառաջնություններում թիմի գրաված բարձր տեղերը եվ այժմյան ստեղծված ենթակա-ռույցների առկայությունը, որտեղ կարողեն ներգրավվել եվ ֆուտբոլով զբաղվել տարբեր տարիքի 600 երեխաներ: Ակումբը շարունակական ճիշտ քաղաքականություն էվարել ֆուտբոլի զարգացման գործում: Ճիշտ է կարող է եվ թվացյալ թերացումներ են եղել, բայց դրա արդյունքները կերեվանհետագայում, ժամանակ է պետք:
Տարիների ընթացքում «Բանանց» տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ընդգրկվել եվ այժմ էլ ընդգրկված ենհանրապետության տարբեր հավաքականների կազմերում: Այսօր հանրապետության տարբեր թիմերում հանդես են գալիսակումբի բազմաթիվ շրջանավարտներ: Սա վկայում է այն մասին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարել հայկականֆուտբոլի զարգացման եվ կայացման գործում: 2012թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան,որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնա-գետներ, ավարտվել էմարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցներ:
Այժմ ակադեմիան լիարժեք գործում է:
Լինելով ակումբի նախագահը աշխատել եմ պահպանել ակումբի ավանդույթները, միշտ հորդորել եմ մարզչական կազմինձգտել կատարելության, զբաղվել եմ երիտասարդ մասնագետների պատրաստմամբ:
Ակումբի ձեռք բերած այս հաջողությունների ֆոնի վրա աններելի եմ համարում այս տարվա ֆուտբոլի բարձրագույն խմբերիառաջնությունում «Բանանց» թիմի անհաջող ելույթները: Ես չեմ ուզում այստեղ նշել որեվէ մեկի սխալը, աշխատանքում եղածթերությունները: Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք:
Նորից ու նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի հովանավորին ինձ վստահելու համար: Եսբարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները արդարացնելով նրա վստահությունը:
Ուզում եմ եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք միշտ ինձ սատարել են, օգնել են դժվար պահերին ի կատար ածելու մեր բոլոր մտահղացումները: Վստահ եղեք, մենք բոլորս կատարել ենք շատ հայրենանվեր աշխատանք, որիարդյունքները ես համոզված եմ կգնհատվեն հետագայում:
Այս ամենից ելնելով, հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառները ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից:
Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին եվ ակումբի աշխատակազմին:
Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլասերներից «Բանանց» թիմի երկրպագուներից, այս օրվա անհաջողությունների համար:
Միևնույն ժամանակ հպարտ եմ, ակումբի ստեղծման, կայացման համար, հպարտ եմ, որ կարողացել եմ բարձր պահել ակումբի անունը, որ մասնակցություն եմ ունեցել Հայկական ֆուտբոլի զարգացման գործին, հպարտ եմ, որ բարեխղճորենկատարել եմ իմ բոլոր պարտականությունները»:
Բանանցի նախագահը հրաժարական տվեց
