ՀՀ վարչապետ Տիգարն Սարգսյանն ԱԺ-ին ներկայացրեց Կառավարության ծրագիրը:
«Մեր երկրում ավարտվեց երկար ընտրական գործընթացը: Ճիշտ է ՀՀ նախագահը, որ այժմ մեզ սպասվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ նվիրվելու մեր գործերին և ապահով Հայասատան ստեղծելու համար:Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում նաև մեր նախկին կոալիցիոն գործընկերները, մեզ են որակում բազմաթիվ մեղքեր,սակայն ակնահայտ է, որ մենք եղել ենք, բայց և չենք խուսափել խոսել խնդիրներից: Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, բայց երբեմն պոպուլիզմով լի»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը:
Խոսելով` մի շարք բարեփոխումների մասին ՀՀ վարչապետը թվարկեց սոցիալական փաթեթ ծրագրի ներդրման մասին, որ այսօր դրանից օգտվում է 150 հազար մարդ:Կառուցել են ճանապարհները, Շիրակի մարզում իրականացվել են բնակարանաշինարարական ծրագիր:
«Սոցիալական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որի միջոցով խնայած միջոցներով ավելացրեցինք կենսաթոշակները: Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի յուրաքանրչյուր քաղաքացու երազանքն իրականություն դարձնենք: Առաջիկայում ապահովելու ենք աշխատավարձերի համակարգված բարձրացում, հասանելիություն և որակի բարձրացում առողջապահության ոլորտում»,-իր խոսքում նշեց Տ. Սարգսյանը, ավելացնելով, որ մենք պետք է կազմակերպվենք և դառնանք մարտունակ պետություն:
«Կարևորագույն փոփոխությունը, որը պետք է անենք, դա մտածելակերպի փոփոխությունն է: Օրնենքից վեր դասվելը և մի շարք այլ խնդիրները մեր մտածելակերպի խնդիրն է: Սա հեղափոխություն է, որը պետք է իրականցնենք, ոչ թե փողոցներում և հրապարակներում, այլ մեր մտածելակերպում: Մենք միշտ հանդես ենք եկել հանուն գաղափարով, չենք գործել ընդդեմ մեկի, առաջարկել ենք նախագիծ, որը տանում է ժողովրդի բարեկեցության»,-նշեց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը խոստանում է նվիրական և քրտնաջան աշխատանք, որի արդյունքները պետք է շոշափելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար:
Կարևորագույն փոփոխություն պետք է անենք մեր մտածելակերպում. Տիգրան Սարգսյան
