Այսօր առավոտյան ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով, ինչի մասին հայտնել էր է РИА Новости-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին:
ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ հետևյալ գրառումն է կատարել.
«Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ»:
Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը՝ Ձուկ մականվամբ:
Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր և ժամանակ առաջ նրան մեղադրում էր իրեն ազատությունից ապօրինի զրկելու և գումարներ պահանջելու մեջ: