ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը:
Ն. Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը` «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը», «Խոհարարները եկել են մրցույթի», առաջին իսկ ցուցադրությունից սիրվել են հանդիսատեսի կողմից և մինչ օրս մեծ ժողովրդականություն են վայելում: Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ է, որպես դերասան նկարահանվել է դրանցից շատերում:
2005 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Վերջին տարիերին Ներսես Հովհաննիսյանը բնակվում էր Մոսկվայում: Ներսես Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում: