ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին կեսօրից հետո, 29-31-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 30-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 28-ին` կեսօրից հետո, 29-31-ը սպասվում է անձրև: