Ռուս դերասան և շոումեն Նիկիտա Ջիգուրդան գրազ է եկել պրոդյուսեր` Բարի Ալիբասովի հետ, որ Եվրատեսիլում կհաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիբովան: Սակայն դերասանի կանխատեսումները չեն իրականացել, ինչի պատճառով Ջիգուրդան ստիպված է եղել կանացի շորերով անցնել Մոսկվայի Նոր Արբատ փողոցով:
Ջիգուրդան ւ Ալիբասովը, սպասելով Եվրատեսիլի արդյունքներին, որոշել են չհետաձգել գրազի փոխհատուցումը: Գրազի համաձայն պարտվողը պետք է կանացի հագուստով շրջեր Արբատի փողոցով, իսկ հաղթողը ֆրակով ուղեկցեր վերջինիս:
Դերասնաը կանացի կրծկալով և կարճ շրջազգեստով նկարը տեղադրել է իր թվիթերյան էջում :
Սա Ջիգուրդայի առաջին արտառոց քայլը չէ Մոսկվայի կենտրոնում: Օրեր առաջ նա Մոսկվայի Կարմիր հրապարակում պարել է Կորեացի երգիչ Psy-ի Gagnam Style երգի տակ: