Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում երեկ երեկոյան կնոջ դի է հայտնաբերվել։ Այս մասին երեկ ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է 23.20-ի սահմաններում։ Այս մասին հաղորդումն ստացվել է Շտապօգնության կայանից:

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը թատրոնի դահլիճում հայտնաբերել է 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին:

Նշենք, որ Shamshyan. com-ի տեղեկություններով՝ Աստղիկ Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորն էր. ներկայացումից հետո նա բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված բարձրախոսներն անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: