Լաս Վեգասում տեղի է ունեցել Billboard Music Awards մրցանակաբաշխությունը: Ամենամեծ հաջողությանը հասել է Թեյլոր Սվիֆտը, որը հաղթել է ութ նոմինացիաներում: Այս մասին հայտնում է երգի մրցույթի պաշտոնական կայքը: Աչքի է ընկել նաև դեռահասների կուռք կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը:

23 ամյա երգչուհուն հաջողվել է հաղթել ամենահեղինակավոր «լավագույն կատարող» նոմինացիայում, ինչպես նաև այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են «Լավագույն երգչուհի» և «Լավագույն արտիստը Billboard 200 տարբերակով»: Երկրորդ տեղը մրցանակաբաշխությունում 4 մրցանակով կիսել են իրար մեջ Gotye և Ռիհանան:

Նրանցից անմիջապես հետո գալիս է Ջասթին Բիբերը, որը ճանաչվել է «Լավագույն երգիչ» և « Լավագույն տղամարդ կատարողը»: Բացի դա նրան հաջողվել է ստանալ նաև Milestone Award-ի մրցանակը: Այդ կատեգորիայում հաղթողին ճանաչել են հանդիսատեսները: Մրցանակաբաշխության անհաջողակներ են դարձել fun. և Maroon 5 խմբերը: Նրանք ներկայացված են եղել 11 նոմինացիայում, սակայն արժանացել են միայն մեկ մրցանակի:

Մրցանակաբաշխության շրջանակներում MGM Grand Garden Arena-ում տեղի է ունեցել մեծ համերգ, որտեղ հանդես են եկել Փեյլոր Սվիֆթը, Քրիս Բրաունը, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Բրունո Մարսը, Ջենիֆեր Լոպեսը, Քրիստինա Ագիլերան, PSY և Will.i.am-ը: