«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այսօր Բելառուս մեկնող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում երեկ փոփոխություն է կատարվել:

«Վարչապետի որոշմամբ պատվիրակությունը համալրվել է Հ1, Հ2 և «Արմենիա» հեռուստաընկերությունների լրագրողներով և օպերատորներով:

Նրանց գիշերակացի ծախսերը հոգալու է ՀՀ պետական բյուջեն: Պատվիրակության ընդհանուր թիվը 26 հոգի է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: