Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը պատմել է իր եկեղեցական հոտին, որ իրեն էլ է հատուկ կենցաղայաին թուլություններ: Ելույթ ունենալով Սուրբ Պետրոս I-ին եկեղեցու բալկոնից Հռոմի Պապը նշել է, որ երբեմն չի կարողանում ավարտին հասցնել իր երեկոյան աղոթքները քնի պատճառով: Այս մասին գրում է Daily mail պարբերականը:
Հռոմի Պապը նշել է, որ երկար աշխատանքային օրվանից հետո ննջել կարող են յուրաքանչյուր ոք, իսկ Աստված ըմբռնումով է մոտենում այդ հարցին: Եկեղեցու մոտ հավաքված 200 մարդ ծիծաղով է ընդունել Հռոմի Պապի հայտարարությունը:
Ընդհանուր առմամբ Հռոմի Պապի խոսքը վերաբերվել է աղքատ մարդկանց օգնությանը: Ֆրնցիսկ I-ը իր դժգոհությունն է արտահայտել այն բանի նկատմամբ, որ ժամանակակից աշխարհում սովն ու ցրտից դողացող երեխաները սկսել են ընդունվել որպես սովորական երևույթներ: Եկեղեցու ղեկավարը սրտի ցավով նշել է, որ այժմ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել են ոչթե շրջապատող մարդկանց ցավերը, այլ քաղքենիւական սկանդալները: