Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ Էներգահոլդինգ»-ի մեջ մտնող ОГК-2 («Оптовая генерирующая компания № 2») էներգետիկ ընկերության բաժնետեր է դարձել: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,009 տոկոսը:
Կարեն Կարապետյանի բաժնեմասն ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26-ին: Մինչ այդ նրան չէին պատկանում ОГК-2-ի բաժնետոմսերը:
Ըստ տեղեկությունների, Կարապետյանի ստացած բաժնետոմսերը 2015 թվականի աշխատանքի արդյունքներով պարգևատրում են հանդիսանում: Այդ մասին որոշումը կայացվել է 2016 թվականի հունիսին ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի կողմից: