Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշակույթի գործիչներին պարգևատրել է շքանշաններով ու մեդալներով, պարգևատրվածների թվում է Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը Պուշկինի մեդալ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Դրանում նշվում է, որ Պուտինը սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցային պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ «Ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար»:
Նույն այդ հրամանագրով պետության ղեկավարը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ԱՄՆ-ի քաղաքացուհի, «Լերման ԼԼՍ» ընկերության նախագահ Էլիզաբեթ Լերմանին, ՉԺՀ-ի քաղաքացի, Չինաստանի պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինին: