«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:

ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովի վարույթում կա «Յանդեքսի» վերաբերյալ հարց, բայց դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չհայտնեց: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հանձնաժողովը «Յանդեքսի» գործունեության մեջ գտել է տաքսի ծառայությունների մատուցման շուկայում մրցակցությունը խաթարող հանգամանքներ եւ հակված է տուգանել այդ ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Յանդեքսի» եկամուտները այնքան էլ մեծ չեն, կարելի է սպասել, որ տուգանքը կարող է կազմել ընդամենը մի քանի մլն դրամ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: