«Իրավունք» թերթը գրում է.
«ԲՀԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ չի բացառում, որ նորից կվերադառնա քաղաքականություն, կբացի պատմության այդ էջը: «Իրավունքը» ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի դեպքում նորից կանդամակցե՞ն ԲՀԿ-ին:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից ու քաղաքական դաշտից 2015-ին՝ իշխանության պահանջով: Նրա հեռանալուց հետո ԲՀԿ-ն լքեցին գործարարներից շատերը:
Նախկին ԲՀԿ-ական, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ցանկություն չունի անդամագրվելու ոչ մի կուսակցության: ԲՀԿ-ից դուրս եկած Բազմասեր Առաքելյանը էլ հրաժարվեց պատասխանել քաղաքական և «պրովոկացիոն» հարցերի:
Արագած Ախոյանն էլ ասաց, որ Ծառուկյանն է իր համար փակել քաղաքական էջը, նա էլ կբացի: «Կլինեմ ԲՀԿ-ում, թե ոչ, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Հիմա դրա մասին չեմ մտածել»,- ասաց Ախոյանը:
Քաղաքական ո՞ր թևում կգործի Գագիկ Ծառուկյանը: Հարցին ի պատասխան՝ Ախոյանն ասաց. «Կարծում եմ՝ կենտրոնամետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: