Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը: Նախագահը ստորագրել է նաև կարգադրություն` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների և զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին: