Google, Nasa,Time պարբերականի և Ամերիկայի երկրաբանական կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է Երկրի ինտերակտիվ ժամանակային քարտեզ,որի միջոցով ստեղծվել է հնարավորություն սպուտնիկային լուսանկարների միջոցով հետևել երկրի լանդշաֆտի փոփոխություններին վերջին 30 տարվա ընթացքում: Այսպես փոփոխվող կադրերը ցույց են տալիս Ամազոնի անտառներում տեղի ունեցող փոփոխությունները, քաղաքների աճը, հրաբուխների ժայթքումը և երկրաշարժները: Մանրամասն զննման համար հասանելի են երկրի ամբողջ մակերևույթը:

Այսպիսի մասշտաբային ծրագրի իրականացումը հնարավոր է եղել Երկրի ավելի քան երկու միլիոն սպուտնիկային լուսանկարների վերամշակման և համակարգման միջոցով սկսած 1984 թվականից: Ծրագրի վրա աշխատանքները սկսվել են 2009 թվականին: Օգտագործված նյութի ընդհանուր ծավալը կազմել է 909 տերաբայթ: Այս մասին գրում է mirfactov-ը: