«Հրապարակ» թերթը գրում է.

«Ծառուկյանի վերադարձի հավանականությունից ԲՀԿ-ում էյֆորիկ տրամադրությունների մեջ են ընկել, կուսակցականները ճախրում են ոգևորությունից, «դավաճաններն» ահուդողով են սպասում Ծառուկյանի վերջին խոսքին։

Բանն այն է, որ քաղաքականությունից հեռանալուց օրեր առաջ, երբ Ծառուկյանն ակտիվ նախապատրաստվել է եռյակի հանրահավաքին, շատերը, զգալով վտանգը, ճանապարհի կեսից հետ են կանգնել։ Անհարմար վիճակում է հայտնվել նաև «դուրս ընկած» պատգամավորական խումբը, որը կուսակցությունից դուրս եկավ նախկին «շեֆի» հեռանալուն պես, թեև, ասում են, Ծառուկյանն իր ետևից դուրս չեկողների վրա է զայրացած։

Եթե Ծառուկյանի վերադարձի հարցը վերջնականապես վճռվի, ապա ԲՀԿ-ն մինչև տարեվերջ համագումար կհրավիրի։ Եթե՝ ոչ, ապա համագումարը կտեղափոխվի հաջորդ տարվա սկիզբ։ Մինչդեռ Ծառուկյանի թեմայով ՀՀԿ-ում լիակատար անորոշության մեջ են։ Շարքերին չի ասվել՝ ինչպես պահեն իրենց, ինչպես խոսեն, հետ վերցնե՞ն Ծառուկյանի հասցեին ասած նախկին խոսքերը, թե՞ պնդեն։ Հատկապես անհանգիստ են ԲՀԿ նախկին ղեկավարի դեմ «գրոհի» առաջամարտիկները»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: