«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում։ Ամիսներ առաջ, երբ ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», նրան միացան մի շարք մանր ու անհայտ կուսակցություններ։ Արթուր Բաղդասարյանն էլ միավորումից բոլորին անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։

Այժմ, երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ, Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ իրենց անունները տեղ չեն գտնել անցողիկ տեղերում։

Վերաբերմունքը զայրույթ է առաջացրել և միավորված կուսակցությունները քննարկում են արտահերթ համագումար հրավիրելու և «Հայկական վերածնունդի» նոր նախագահ ընտրելու հարցը։ Նրանք վստահ են, որ իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է, հետևաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ կարող է լինել։

Որքան էլ զավեշտալի է, ՀՎԿ-ին միացած կուսակցությունները ուզում են կուսակցության նախագահ առաջադրել ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված Ռոբերտ Ավագյան»: