2017 թվականին Հայաստանի կառավարությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ աճ և մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ (ֆոտոռեպորտաժ):
Նրա խոսքով՝ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է հասկանալի լինի հանրությանը, իսկ գործընթացները՝ թափանցիկ: Միաժամանակ, կառավարությունը կոշտ քաղաքականություն է վարելու՝ դեֆիցիտի աճից խուսափելու համար:
«Մենք չենք խեղդելու տնտեսությունը, բիզնեսին վերարտադրության հնարավորություն ենք տալու, բայց նաև խիստ ենք լինելու, որպեսզի չավելացնենք բյուջեի դեֆիցիտը»,- նշել է Կարապետյանը: