«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ կապված երեք խոշորագույն ընկերությունները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ երկու միլիարդ դրամով։

«Խոսքը «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա և Գ» ընկերությունների մասին է։ Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս երեք ընկերությունները պետբյուջե էին վճարել ընդհանուր առմամբ 16.9 միլիարդ դրամի հարկ և տուրք, իսկ այս տարի՝ միայն 14.9 մլրդ։

Ուշագրավ է, որ նշված ընկերությունները այս ընթացքում ընդլայնել են իրենց գործունեությունը։ Օրինակ, օղիների կեղծմամբ զբաղվող «Ա և Գ»-ն այս տարի ահռելի քանակությամբ վիսկի է արտահանել։ Նշենք, որ Ալեքսանյանի ընկերությունների վճարած հարկերը տարեցտարի նվազում են, և դա տեղի է ունենում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հաճախակիացող ճառերին զուգընթաց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: