«Ժողովուրդ» օրաթեթին հայտնի է դարձել, որ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր։ Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։
Ուշագրավն այն է, որ ձևակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը և կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդամենը 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով։ Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն։
Ու այս վարակային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: