«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար: Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից` 517 միլիոն դոլարով:

Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով:

Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել և դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով: Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր: Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: