«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»:

Գնալով լուրերի հետքերով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գևորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաև Սեյրան Օհանյանի և գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջև:

Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին և հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: