Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին օրենքի նախագիծ:
Այսպիսով` նախագծով առաջարկվում է հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:
Նախարարն ասաց, որ որոշման նախագծով սահմանվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքները անապահովության գնահատման համակարգում հաշվառված «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցողներն են, միաժամանակ առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները սահմանելիս կիրառել տարբերակված մոտեցում: